«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրապարակային իր ելույթներում շատ զուսպ և մեղմ է արտահայտվում ներկայիս իշխանությունների, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության մասին:
ՀՀ իշխանությունների գործունեության հասցեին սովորաբար ենթատեքստերով իր ասելիքն ու դիտողությունները հասցնող ԵՄ պատվիրակության ղեկավարն առավել սուր է արտահայտվում ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում հաճախ շատ դաժան քննադատության է ենթարկում:
Քաղաքական շրջանակներում սա բացատրում են նրանով, որ այս տարի լրանում է Պյոտր Սվիտալսկու պաշտոնավարման ժամկետը, և վերջինս չի ուզում խնդրահարույց, սրված օրակարգով թողնել ԵՄ-Հայաստան հարաբերություններն իր պաշտոնավարման օրոք:
Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, սկսել է պաշտոնավարել 2015թ. աշնանից, ու այս տարի 2019թ. աշնանը, նա ավարտելու է իր քառամյա առաքելությունը ՀՀ-ում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը