24 01 2019

Խաղային բիզնեսը Հայաստանում կտուժի․ «Հրապարակ»

Խաղային բիզնեսը Հայաստանում կտուժի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա. քայլն ուղղված է շահումով խաղերի և բուքմեյբերական ընկերությունների դեմ: Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը նիստեր է անցկացրել, որոնք տևել են մի քանի ժամ, քննարկել են 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնց մասին հայտնի դարձավ դեռևս անցած տարեվերջին: Մեկն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ընդդեմ խաղամոլության ձեռնարկն է, մյուսը՝ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների՝ արդեն շրջանառության մեջ գտնվող նախագիծը:

Այս օրենսդրական նախաձեռնություն­ներով սահմանափակումներ են մտցնում խաղային բիզնեսում: Մասնավորապես, որ մարդիկ այլևս չեն կարողանալու կանխիկ գործարքներով խաղադրույքներ կատարել՝ ունենալով միայն հա­մակարգչով կամ պլանշետով, հեռախոսով առցանց տարբերակով խաղադրույք կատարելու հնարավորություն:

Օրենքը կտարածվի նաև ինտերնետ-սրճարանների վրա՝ պարտադրելով, որ նրանք իրենց համակարգիչներով սահմանափակեն ինտերնետ հասանե­լիությունը դեպի առցանց խաղատների կայք: Այս նախագծի շա­հառուն կլինի հասարակությունը, տուժողը՝ բուքմեյքերական ընկերությունները, մասնավորապես՝ «Գուդվինը», «Վիվառոն», «Տոտոն», «Եվրոֆուտբոլը»:

Հրաչյա Հակոբյանի նախաձեռնու­թյունն էլ վերաբերում է այդ կազմակերպությունների գովազդի սահմանափակմանը, հատկապես՝ լրատվամիջոցներում: Խմբակ­ցությունում ողջունել են գործընկերների մտադրությունը և մոտ ապագայում նախագծի տեսքով կուղարկեն կառավարություն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ