26 12 2018

Հայաստանցիները նախընտրում են խոզի բուդը Վրաստանից գնել․ «Ժողովուրդ»

Հայաստանցիները նախընտրում են խոզի բուդը Վրաստանից գնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղական արտադրության խոզի բդի մեկ կիլոգրամը այսօր գյուղացի ֆերմերների կողմից վաճառվում է 2800 դրամով, մինչդեռ երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում այն գերազանցում է 3100 դրամը: Բայց մյուս կողմից` ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` խոզի միսը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 1.2 տոկոսով էժանացել է: Նշենք, որ տավարի միսը եւս էժանացել է 1.2 տոկոսով: 

Փոխարենը թանկացել է գառան միսը 1.1 տոկոսով: Բայց կան քաղաքացիներ, որոնք այս օրերին ամանորյա սեղանի չարազեղենը, մրգերը եւ, իհարկե, խոզի բուդը նախընտրում են գնել հարեւան Վրաստանից: Նրանց խոսքերով` այնտեղ ամեն ինչ ավելի էժան է, քան ՀՀ-ում. մասնավորապես, խոզի բդի մեկ կիլոգրամը Վրաստանի շուկաներում վաճառվում է 1700-1800 դրամով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ