26 12 2018

Թաքուն փորձաքննություն․ «Հրապարակ»

Թաքուն փորձաքննություն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դա­տաբժշկական հերթական փորձաքննու­թյունը, վերջնական եզրակացության հա­մար դեռ ժամանակ կպահանջվի: Հարա­զատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խան­գարեն գործընթացին: 

«Ցուցարարները, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնա­կան կազմակերպիչները Դոն Պիպոն և Լենինգրադի Տիկոն են»,- ասաց Մանվելի մերձավորներից մեկը: 

Իսկ ինչպես է գնահատել Գրիգորյանի ներկա վիճակը նրան բուժող բժիշկ Արտակ Մանուկյանը: «Երեկ տեղի ունեցած էքսպերտիզան թվով երկրորդն էր՝ առաջինից հետո եզրակացության մեջ գրվել էր, որ խափանման միջոցը համատեղելի է առողջական վիճակի հետ, սակայն կարծում եմ՝ այս անգամ դժվար նման եզրակացության «գան»:

Օնկոմարկերների ցուցիչները բարձրացել են, մո­տեցել անթույլատրելիի սահմանին, իսկ դա նշանակում է ուռուցքի աճ: Նրա բուն բժիշկը՝ պարոն Ավետյանը, հորդորում է տեղափոխել Ֆրանսիա՝ հետազոտման, բուժման, ՊԷԴ-սկան անցնելու, սակայն հանրապետությունից բացակայելու խն­դիրը կա: Մենք գեներալին հորդորում ենք մեզ մոտ պառկել հիվանդանոց՝ բուժման, սակայն նույն ցույցերի պատճառով նա չի համաձայնում: Բժիշկն ու բուժքույրն ամեն օր տուն են այցելում, սիստեմաները, բուժումները ստանում է տնային պայման­ներում»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ