17 08 2024

Երևանում կրկին կրակոցներ են հնչել․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ

Երևանում կրկին կրակոցներ են հնչել․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ

Oգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ուսահոդի շրջանի հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով չի հայտնել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը:

 

ԻՆչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածն Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Շ․-ն է։ Պարզվել է նաև, որ Դավիթ Շ․-ն նշված հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 13-ին՝ ժամը 20։30-ից մինչև ժամը 21։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում, անհայտ անձի կողմից:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ