01 08 2024

Գյուղեր ու դիրքեր հանձնող Հայաստանի ԳՇ պետը մասնակցում է Ցամաքային պատերազմավարման մասին համաժողովի

Գյուղեր ու դիրքեր հանձնող Հայաստանի ԳՇ պետը մասնակցում է Ցամաքային պատերազմավարման մասին համաժողովի

 

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ 

Այս մասին հայտնում է ՊՆ-ն։ Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։ 

Համաժողովի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։ 

Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ