25 12 2018

Ոչ ոք աշխատել չի ուզում․ «Իրատես»

Ոչ ոք աշխատել չի ուզում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական շրջանում, երբ իշխանությունը պետք է ձեռքերը «քշտած» սկսի գործ անել, էլի մի բան խանգարում է։ Հիմա էլ ասում են` սպասեք, տեսնենք ինչպիսի կառավարություն է ձեւավորվում։ Ոչ մի ոլորտի համար կոնկրետ պատասխանատու չկա, մարդկանց հուզող հարցերը կարող են ամիսներով օդում կախված մնալ, քանի որ նախարարն այն գցում է տեղակալի վրա, տեղակալը՝ վարչության պետի, վերջինս էլ կրկին ուղղորդում դեպի նախարար։

Այս շրջապտույտի մեջ քաղաքացին գտնում է իր միակ «փրկչին», նամակ է գրում կառավարության ղեկավարին։ Բայց ու՞ր էր, թե դրանով խնդիրը կարգավորվեր. կառավարությունում էլ տեսնում են, թե որ ոլորտին է առնչվում հարցը, միանգամից վերահասցեագրում են նամակն այդ նախարարություն։ ՈՒ այստեղ էլ աշխատում է հին, արդեն ծանոթ, միմյանց վրա գցելու փորձված մեխանիզմը։ Ժամանակավոր պաշտոնակատարներն անցած 7-8 ամիսներին էին ժամանակավորի կարգավիճակում, էլ ուր մնաց հիմա, երբ կառավարության ու խորհրդարանի միջեւ տվայտում են։

Տարբեր գերատեսչություններից հաճախ են մեզ ահազանգում, թե ինչ անվերահսկելի, բարձիթողի վիճակ է իրենց մոտ, վերից վար ոչ ոք գործ չի անում։ Անցած ամիսներին խանգարողը հակահեղափոխականներն էին, հիմա՞ ով է խանգարում։ Բանից պարզվում է` գործ անելու համար «տանը մարդ չկա», բոլորը մեկ մարդու ճարտար խոսքի վրա են հույսները դրել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ