06 12 2018

Քոչարյանի գործով դատախազն ամեն ինչ «պռավալ» է տալիս. Vesti.am

Քոչարյանի գործով դատախազն ամեն ինչ «պռավալ» է տալիս. Vesti.am

Vesti.am-ը գրում է․ «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը նոր տեղեկություններ է հաղորդում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գլխավոր դատախազի միջև տեղի ունեցած «ռազբորկայի» մասին, որը տեղի է ունեցել Քոչարյանի գործով դատական նիստի ավարտից հետո:

Մենք արդեն գրել էինք, որ վարչապետի պաշտոնակատարը դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ մեղադրական կողմը կամա թե ակամա մատնել էր ստացած հանձնարարականի էությունը՝ դատական նիստի ժամանակ հայտարարելով, թե Ռոբերտ Քոչարյանին պետք է կալանավորել, որպեսզի նա հարցազրույցներ չտա և հանդես չգա հրապարակային ելույթներով:

Պարզվում է, որ այդքանով դատախազի «լյափսուսները» չեն ավարտվել: Փաշինյանին հատկապես զայրացրել է նրա կողմից դատարանի դահլիճում արված այն ակնարկը, թե բա «Մարտի 1 է եղել, հիմա ինչ-որ մեկը պետք ա պատասխան տա, չէ՞, դրա համար: Շատ էլ որ ապացույցներ չկան` այն ժամանակվա երկրի ղեկավարը հաստատ մեղավոր է, իրեն էլ պետք է պատժել»:

Բացի այդ, պատասխանելով Քոչարյանի փաստաբաններից մեկի հարցին, թե արդյոք գաղտնալսման բովանդակությունից պարզ չէ՞, որ ՀՔԾ պետը Քոչարյանի համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս առաջնորդվում է հանցավոր շարժառիթով («փակենք` թող սկսեն ցուցմունք տալ»), դատախազն անփութորեն հայտարարել է, թե իրեն չեն հետաքրքրում ՀՔԾ պետի մոտիվացիաները և այդպիսով վարկաբեկել է ամբողջ հետաքննական գործընթացը:

Մի խոսքով, գլխավոր դատախազն ամեն ինչ «պռավալ» է տվել, երեխայի պես պատմել է տան եղածն ու ոտքից գլուխ մատնել պատվիրատուին:

Նոր գաղտնալսումն էլ կարծես կնիքով հաստատել է. տեղի ունեցողը Փաշինյանի անձնական միջամտության արդյունք է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ