«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Լազարևյան ակումբի» անդրանիկ նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նաեւ ելույթ է ունեցել:
Ելույթի ավարտին Քոչարյանն իր նոր տպարգրված գիրքը նվիրեց ակումբի նախաձեռնող, ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինին։
Եվ երկու գործիչների միջև հետաքրքիր երկխոսություն է եղել: Ռուս պաշտոնյան հարցրել է, թե արդյոք երկրորդ նախագահը չի պատրաստվում կազմակերպել գրքի շնորհանդեսը, որին ի պատասխան Քոչարյանը դրական պատասխան է տվել, սակայն ժամկետների մասին չի նշել:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երկրորդ նախագահի հեղինակած գրքի շնորհանդեսը տեղի կունենա մինչեւ այս տարվա վերջ եւ վերջինս ծրագրեր է մեծ թվով հյուրեր հրավիրել նաև արտերկրից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը