«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ: Տուգանված քաղաքացիների զգալի մասը վարչական ակտերը բողոքարկում է դատական կարգով, քանի որ անվավեր ճանաչվելու դեպքում ՃՈ-ից բռնագանձվում է փաստաբանական ծախս: Արդյունքում փաստաբանները վարորդներին շահագրգռում եւ ծառայություն մատուցում են ՃՈ-ի արտաբյուջեի հաշվին: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի կողմից կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 1 մլն 461 հազ. 966 որոշում:
Նույն ժամանակահատվածում կայացված որոշումներից վերադասության կարգով բողոքարկվել է 14 հազ. 74-ը, դատական կարգով` 5 հազ. 838-ը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ անցած տարվա 9 ամիսների ընթացքում ՃՈ-ի դեմ ներկայացված հայցերով դատարանի կողմից կայացված 4 հազ. 55 վճիռներից ՃՈ դեմ կայացվել է 2 հազ. 325 վճիռ, իսկ ահա ՃՈ օգտին կայացվել է 1 հազ. 730 վճիռ: Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում որպես փաստաբանական ծախս ՃՈ-ից բռնագանձվել է 5 մլն դրամ: Եւ կա մտավախություն, որ այս գումարը կաճի եւ կվերածվի 25-30 մլն դրամի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը