28 11 2018

Հայաստանում փշալարեր են վաճառում․ «Ժողովուրդ»

Հայաստանում փշալարեր են վաճառում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վաճառվում են փշալարեր: Այո՛, այո՛, փշալարեր, այն էլ` ժանգոտված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել 650 կգ փշալարեր, դրանց մի մասը փայտե տակդիրների եւ տախտակների վրա են եւ գտնվում են Երեւանում, իսկ մեկնարկային գինը կազմում է 159 հազար դրամ: 

Հատկանշական է, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ոստիկանապետ նշանակվեց Վալերիյ Օսիպյանը, նա հայտարարեց, որ փշալարերը պահեստում են, եւ վստահ է, որ դրանք կժանգոտվեն: Հազիվ թե ԴԱՀԿ-ի վաճառքի հանած ժանգոտված փշալարերը Օսիպյանի նշած փշալարերը լինեն: Ի վերջո, ոստիկանության ունեցածն այս ընթացքում չի հասցրել ժանգոտել, եւ հետո նրանք գույքը չեն օտարել: Հուսանք՝ դրանք իսկապես կժանգոտեն ոստիկանության նկուղներում: Իսկ թե ովքեր են գնելու նոր փշալարերը, դժվար է պատկերացնել: Սա դեռ ամենը չէ. ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ մոծակապաշտպան սարքեր, որոնք ՌԴ արտադրության են եւ 1800 հատ են: Վաճառվում են մեկ լոտով, իսկ մեկնարկային գինը կազմում է 354 հազար դրամ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ