28 11 2018

Մարզպետի հրահանգը՝ գյուղապետերին․ «Ժամանակ»

Մարզպետի հրահանգը՝ գյուղապետերին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին եւ խստիվ հրահանգել որեւէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը եւ գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին:

Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերը աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

ՔՊ-ում համարում են, որ եթե որեւէ թեկնածու միջինից բարձր քվեներ ստացավ, ապա դա գյուղապետի կողմից այդ թեկնածուի օգտին իրականացված քարոզչության հետեւանք պետք է դիտարկել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ