«Իրավունք»-ը գրում է․ «Այն, որ հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին, որ վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում չի լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պարզվում է՝ գյուղերում ոչ տեսել են, ոչ լսել: Տարբեր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներ բողոքում են գյուղապետերի գերակտիվությունից, որոնք ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային պատգամավորի թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ ապահովելու գործում: Զարմանալիորեն կամ խիստ տրամաբանորեն այս մասին լռում են ԲՀԿ-ականները, որոնք ևս մի շարք գյուղերում ունեն իրենց համայնքապետերը, որոնք բնականաբար, որևէ ընտրության անմասն չեն մնացել ձայներ բերելու գործընթացից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը