02 07 2021

Մենք բացահայտել ենք վարչական ռեսուրսի կիրառման ողջ շղթան. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ դիմելու հիմքերի մասին



«Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է մուտքագրել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, լրագրողներին այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ «Մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և առկա փաստական հանգանամանքները։ ՍԴ-ն նշնված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով», - ասաց Վարդևանյանը։ Նա նշեց՝ 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ դիմում են ներակայացրել՝ կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ հիմնավորումներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ