27 11 2018

ՀՀԿ-ական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին․ «Հրապարակ»

ՀՀԿ-ական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տարբեր մարզերի գյուղապե­տերից լուրեր ենք ստանում, որ ճիշտ է՝ Երևանից հրահանգ­ներ չկան, բայց մարզպետները բոլորին հերթով կանչում են և զգուշացնում՝  եթե իրենց նախա­տեսած տոկոսները «չխփեն», գյուղապետի աթո­ռը «ականջի հետևում կտեսնեն»: Ուստի անգամ հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին:

Բնականաբար, ամենից ակ­տիվն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, ով «Քաղպայմանագրի» վարչության անդամ է և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկ­նածու: Նա «բռնել է» մարզի համայնքապետերի վախը՝ ասել է, որ խորհրդարան չի գործուղվելու, վերանշանակվելու է իր պաշտոնում, այնպես որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» է կատարելու, թե ով ով է և ինչքանով է օգտակար եղել գործող իշխանություններին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ