22 11 2018

Վարչական ռեսուրսի չարաշահում կա. Հոկտանյան. «Ժամանակ»

Վարչական ռեսուրսի չարաշահում կա. Հոկտանյան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ« հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե  նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով վարչական ռեսուրս է կիրա­ռում և խախտում Ընտրական օրենսգրքի դրույթները, այդ­տեղ կա՞ չարաշահում, թե ոչ, պատասխանել է. «Ով էլ ասեր: Միջազգային չա­փանիշներով, այո, դա վարչա­կան ռեսուրսի օգտագործում է, թեև ֆորմալ առումով այդպես չէ: Այստեղ կա երկու հարց, նախ, պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, և երբ ժամանա­կին մենք քննադատում էինք նախկին իշխանություններին վարչական ռեսուրս օգտագոր­ծելու մեջ, իրենք հենց այդ փաս­տարկն էին բերում, որ քարոզար­շավը դեռ չի սկսվել, իսկ մինչ այդ ինչ կուզենք, կանենք: Ինչ վերա­բերում է աշխատանքային ժամերին իրականացվող քարոզար­շավին, ապա երբ մենք այդ հար­ցը բարձրացնում էինք 2017 թվա­կանին այն ժամանակվա վարչապետի այցերի հետ կապված, ինչպես նաև դրան նախորդող գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մեզ պատասխանում էին, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները նորմավորված աշխատանքային օր չունեն, և այնպես չէ, որ այդ ժամերը իրենք պարտավոր են աշխատանքային դիտարկել: 

Ասում էին՝ իրենք կա­րող են քարոզչություն անել, հե­տո այլ ժամերի իրենց պաշտո­նական պարտականությունները կատարել: Այսպիսի բացատրու­թյուններ, պատճառաբանություններ իրենք սիրում էին ներ­կայացնել բավականին պրոֆեսիոնալ ձևով: Հիմա ուղղակի կարելի է հիշեցնել իրենց նույն ասածները, որ վարչապետի աշխատանքը նորմավորված չէ:

Բայց եթե նայում ենք միջազ­գային չափանիշներով, իհարկե, սա վարչական ռեսուրսի չարա­շահում է: Մեկ այլ խնդիր էլ կա, որը ՀՀԿ-ականները սիրում էին օգտա­գործել: Նրանք ասում էին, որ քարոզչություն կլիներ, եթե լիներ այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու կոչ: Այդպիսի կոչեր վարչապետի այցերի ժա­մանակ, կարծես, չեն եղել: Այ­սինքն՝ ֆորմալիզմը, ֆորմալ տրամաբանությունը, որ օգտա­գործվում էր նախկինների օրոք, եթե այդ նույնը կիրառենք հիմա, ուրեմն ստացվում է, որ վարչական ռեսուրսի կիրառում չկա: Իսկ եթե մոտենանք այն չափա­նիշներով, որով այն ժամանակ էինք մոտենում, ապա այո, կա վարչական ռեսուրսի չարաշա­հում»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ