21 11 2018

Թանկացումների նոր ալիք է սպասվում․ «Ժողովուրդ»

Թանկացումների նոր ալիք է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում, սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հե­տևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից:

Հի­մա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: Սա, ի դեպ, նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավոր­ված է նաև ԵԱՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյու­թեր պարունակող արտադրատեսակներից: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկ­ման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլի­սի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ