17 11 2018

Հեքիաթն ավարտվեց․ պարտադիր կուտակայինը կրկին կբարձրանա․ «168 Ժամ»

Հեքիաթն ավարտվեց․ պարտադիր կուտակայինը կրկին կբարձրանա․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Այժմ, հաշվի առնելով ներկայացված խնդիրը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է հարկային բարեփոխումներին զուգահեռ իրականացնել նաև պարտադիր կուտակայինի դրույքաչափի փոփոխություն: Այսպես, առաջարկվող օրենսդրական նախագծով՝ 2020 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կկազմի ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը՝ նախկին 7.5-ի փոխարեն, բայց ոչ ավել, քան 32500 դրամը՝ նախկին 37500 դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ աշխատող անձանց կողմից պարտադիր կուտակայինին վճարվող գումարը կավելանա 1 տոկոսով կամ առավելագույնը 5000 դրամով:

Արդեն 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ, սույն օրենքի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավել, քան 27500 դրամը:

Սրա արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից աշխատակիցներն իրենց եկամտի արդեն 4.5 տոկոսը պետք է վճարեն որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճար: Այն, որ պետության տեսանկյունից այս փոփոխությունը միանշանակ իրավացի է, մենք անդրադարձել ենք վերը նշված հոդվածում, սակայն հասարակության տեսանկյունից այն կարող է հակառակ ընկալումն ունենալ: Իհարկե, հարկային բարեփոխում իրականացնելուն զուգընթաց այս փոփոխությունը չի ազդի քաղաքացիների կողմից տնօրինվող եկամտի ավելացման վրա:

Սա, սակայն, նշանակում է, որ այն մոտեցումը, որ հարկերի նվազեցմամբ մենք ապահովելու ենք աշխատավարձի բարձրացում, այնքան էլ իրավացի չէ: Վերջնական տնօրինվող եկամուտը, կամ առավել ժողովրդական լեզվով ասած «մաքուր աշխատավարձը» էական փոփոխությունների չի ենթարկվելու, պարզապես մի տեսակի վճարումից այն փոխվելու է այլ տեսակի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ