«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ոստիկանության անձնագրայինից հայտարարեցին, որ 1000-ից ավելի մարդ տեղեկանք է վերցրել՝ ԱԺ պատգամավոր առաջադրվելու համար։ Ինչը փոքր թիվ չէ Հայաստանի համար։ Բայց կան մարդիկ, ովքեր կարող էին ու չեն առաջադրվելու։ «Ցեղակրոն» կուսակցության նախագահը՝ վերջերս բանտից դուրս եկած Շանթ Հարությունյանը որևէ կուսակցությունով առաջադրվելու ծրագրեր չունի։ Տեղեկությունը մեզ փոխանցեց Շանթի որդին՝ Շահենը։
Ես մեկ չառաջադրվող․ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ով «Հրապարակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մի քանի կուսակցությունից և ընդգծեց՝ 4 քաղաքական միավորից բաղկացած դաշինքից հրավիրվել է որպես պատգամավորության թեկնածու, բայց որոշել է չառաջադրվել, քանի որ գտնում է, որ այս փուլում «մեկը մյուսի նկատմամբ թշնամանք պետք չէ»։
Ապարանի տարածաշրջանից նախկինում ԱԺ պատգամավոր դարձած Լյովա Խաչատրյանն էլ հայտարարեց, թե «այս անգամ չեմ առաջադրվի, կառաջադրվեմ մի 5-6 ամսից, քանի որ էս խորհրդարանը ոչ լեգիտիմ խորհրդարան է լինելու։ Էս Սահմանադրությամբ, է՛ս Ընտրական օրենսգրքով, էս հիմնով էս երկիրը զարգացման չի գնում։ Առաջինը հիմնը, Դուք երբևէ տեսե՞լ եք, որ մեկը, ինչպես ամերիկացին, ֆրանսիացին կատարի մեր հիմնը։ Ու հիմա երկիրը էս ամենով նորից մի 5 տարի հետ ենք գցելու»։ Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանը մոտ օրերս մեկնում է ԱՄՆ՝ հանգստանալու, շրջագայելու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը