« Բոլորիս առաջնորդողը հայրենիքի փրկության գաղափարն է, քաղաքացիներից որևէ մեկը չի գալիս հրապարակ՝ ինձ, իմ գործընկերոջը կամ որևէ քաղաքական ուժի իշխանության բերելու։ Մարդիկ դուրս են եկել փողոց, որովհետև հասկանում եմ, որ իրենց պետականությունը կորցնում են։ Հետևաբարև սրան հեռացնելուց հետո հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության կամ մեկ առաջնորդի կառավարություն, այլ լինելու է արժանիների, պրոֆեսիոալների կառավարություն, որը ձևավորվելու է՝ պայքարին մասնակցած ուժերի կողմից և այն անձը, ով լինելու է վարչապետ պետք է վայելի լայն հանրային վստահություն։ Սա խորհրդարանական կառավարություն է, Հայաստանում այլևս մեկ անձի և մեկ կուսակցության կառավարություն չպետք է լինի»,-այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հրավիրված ասւոլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե՝ ո՞վ է լինելու ընդդմության առաջնորդը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը