«Իրավունք» թերթը գրում է.
«Այս պահից սկսած, երբ ուշացած ու հանկարծակի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը որոշեց դառնալ «հեղափոխական» ու սատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ զուգահեռ նաև սկսեց լուրեր տարածել, թե ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել ու մտադիր է այն ընդունել:
Սակայն, քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Գ. Կոստանյանը փոշմանել է: Նա ոչ ավել, ոչ պակաս աչք է դրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի վրա:
Այսպիսի որոշմանը նպաստել է նաև այն, որ վերջնականապես ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության կամուրջներն այրվեցին, և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կհայտնվի «Ազատ դեմոկրատների» և «Հանրապետություն» կուսակցության ձևավորած «Մենք» դաշինքում:
Ի դեպ, ասում են, որ Կոստանյանն իր այս նպատակն իրագործելու համար Նիկոլ Փաշինյանի մոտ լուրջ միջնորդ ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը