10 11 2018

Ողբերգական վթարից հետո ԳՇ-ում արտահերթ նիստ է հրավիրվել․ «Ժողովուրդ»

Ողբերգական վթարից հետո ԳՇ-ում արտահերթ նիստ է հրավիրվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողություննե­րի մասով ծառայողական քննություն նշանակելու մասին: 

Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կատար­վածից հետո ԳՇ-ում հատուկ արտա­հերթ ժողով է հրավիրվել: 

Հիշեց­նենք, որ վթարի արդյունքում 4 զին­վոր էր մահացել, իսկ մյուս զինվորնե­րը տարբեր աստիճանի վնասվածք­ներով տեղափոխվել էին հիվանդա­նոց: Ավելին՝  իրավապահների շրջա­նում տարվող քննության նախնական տվյալներով՝ տեխնիկական խնդիր­ներից մեկը եղել է այն, որ մեքենայի այն սարքերը, որոնք պետք է ապա­հովեին մեքենայի հավասարակշռու­թյունը շրջադարձերի համար, ոչ պի­տանի են եղել: 

Բացի այդ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, թե նախնական արդյունքներով՝ արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բաց­թողումներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ