07 11 2018

Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ»

Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանից բաժանվելուց հետո, թափով մտել է նախընտրական պայքարի մեջ։ Նա արդեն այցելում է մարզեր, մասնավորապես՝ երեկ եղել է Մասիսի գյուղերից մեկում, եւ քարոզչություն է տանում իր թեկնածուների օգտին։ Լուրեր կային, որ նա առաջարկել է Կապանի նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանին՝ մտնել կուսակցություն, ինչը, սակայն, թե՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ Փարսյանը հերքեցին։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ