02 11 2018

ՀՀԿ-ի քառյակն այլ պլաններ ունի․ «Իրատես»

ՀՀԿ-ի քառյակն այլ պլաններ ունի․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմին չմիացած, բայց ՀՀԿ-ից պոկված քառյակը՝ Սամվել Ֆարմանյան, Արման Սաղաթելյան, Միհրան Հակոբյան եւ Կարեն Բեքարյան, այս ընթացքում նախընտրում է լրատվամիջոցների հետ չշփվել, չասել իրենց ապագա պլանների մասին։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանք մտադիր են ոչ թե որեւէ ուժի հետ կրկին մտնելու խորհրդարան, այլ ստեղծելու մի միավորում, որն ավելի շատ քաղաքական վերլուծական աշխատանքներով է զբաղվելու։

Իսկ մինչ այդ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Արման Սաղաթելյանը մեկ ամսից ավելի է իրենց աշխատասենյակներին փակցրած անուն-ազգանվան ցուցատախտակը պոկել են։ Երբ հարցրինք՝ ինչո՞ւ են հանել, աշխատակիցներն ասացին՝ պոկվել է, պիտի կպցնեն։ Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է ցուցատախտակն ինքն իրեն պոկվել ընկել։ Թեեւ, ի՞նչ իմանաս, Հայաստանում իրավիճակ է փոխվել, հնարավոր է ցուցատախտակներն էլ ոտք առնեն ու փախչեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ