«Ժամանակ» թերթը գրում է. «Կուսակցությունների մեծամասնության մոտ խուճապային տրամադրություններ են: ԸՕ փոփոխությունների տապալումը էականորեն դժվարացնելու է նրանց մասնակցությունը առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Եթե ԸՕ փոփոխություններով հավանական էր 2 տոկոս հավաքած կուսակցության խորհրդարանում հայտնվելը, հիմա արդեն դա անհնար է: Բացի այդ, կուսակցությունների մեծամասնությունը չունի համապատասխան թվով ռեյտինգային թեկնածուներ, եւ այդ հանգամանքը էականորեն նվազեցնում է ընտրություններին մասնակցելու նրանց հնարավորությունը:
Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՕԵԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում» եւ բազմաթիվ այլ քաղաքականապես ակտիվ կուսակցություններում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը