17 12 2022

Ավելորդ խուճապ չտարածելու համար խորհուրդ է տրվում չվաճառել և չգնել որևէ պայթուցիկ սարք. Արցախի ԱԻՊԾ

Ավելորդ խուճապ չտարածելու համար խորհուրդ է տրվում չվաճառել և չգնել որևէ պայթուցիկ սարք. Արցախի ԱԻՊԾ

Նոր տարվա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, հրդեհներից, պայթյուններից և դրանց հետևանքով մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական  ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և բոլոր ծնողներին`

Զերծ պահել երեխաներին զանազան պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից,  ինչի հետևանքով յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր ու արտակարգ այլ պատահարներ:

Աղետալի հետևանքներից խուսափելու և ներկայիս ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում չվաճառել և կամ  պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք:

Ծառայությունից նշում են, որ անվտանգության կանոնների պահանջների իմացությունը հնարավորություն կտա նվազեցնելու հրդեհների առաջացման հավանականությունը և խուսափել անցանկալի հետևանքներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ