30 10 2018

Նախարար, որն աշխատում է դեղեր խմելով. «Ժողովուրդ»

Նախարար, որն աշխատում է դեղեր խմելով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ անդրադարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից իր ազատվելու պատճառներին: Իսկ պատճառը եղել է երիկամի հետ կապված հիվանդությունը:

«Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, 19 916 զորամաս, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով:

Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»,- պատմել է նախարարը՝ լրագրողներին ցույց տալով դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար:

Իհարկե, մեզանից որեւէ մեկն ապահովագրված չէ հիվանդություններից: Բայց եթե նախարարը զինծառայությունից ազատվել է հիվանդության սրացման պատճառով, ավելին՝ հայտարարում է, թե ինքն այսօր էլ դեղամիջոցներ է օգտագործում, հարց է առաջանում՝ արդյոք նա կարո՞ղ է լիարժեք կիրառել կառավարության անդամի պարտականությունները:

Ի վերջո, Արսեն Թորոսյանը նախարար է, իսկ նախարարի պաշտոնը ենթադրում է գերծանրաբեռնված աշխատանք, իսկ դրա համար պետք է առողջական վիճակը թույլ տա: Իսկապես մտահոգիչ է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ