«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99,9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն: ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը: Դավիթ Հարությունյանը կարծում է. որ գուցե պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել, եթե մասնակցել, ապա նոր անուններով, իսկ «վարկաբեկված» անունները կարող են նստել գրասենյակում և օգնել ֆրակցիային:
Ցուցակի կազմմանը պետք է մասնակցեն տարածքային կառույցները, որպեսզի հասարակությունը զգա, որ ՀՀԿ-ն կա, շարունակվում է: Հայտնիներն էլ պնդում են, որ «եթե մեռնել, ապա ոտքի վրա»՝ մինչև վերջին շունչը պայքարելով:
Ընդ որում, կարծում են, որ լայն ցուցակով պետք է ներկայանալ ընտրողին. Վիգեն Սարգսյանը հանդիպել է Դավիթ Շահնազարյանին, Վազգեն Մանուկյանին, և կարծիք կա, որ նման գործիչներ պետք է ներկայացված լինեն իրենց ցուցակում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը