25 10 2018

Ո՞ր արժանիքների համար է նշանակվել Վայոց ձորի մարզպետը․ «Ժողովուրդ»

Ո՞ր արժանիքների համար է նշանակվել Վայոց ձորի մարզպետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որը Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինքի չորրորդ համարը: 

Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը և այն­տեղ դուռը կոտրելու արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»: 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Հանրային ռադիոյի շենքը գրավելու ակցիայի ժամանակ ռադիոտան դուռը կոտրողներից մեկն եք եղել, և հենց դրա համար են Ձեզ նշանակել Վայոց Ձորի մարզպետ, Տրդատ Սարգսյանը պատասխա­նել է. «Ոչ, եթե Դուք տեսանյութը նայեք, ապա կպարզեք, որ ես դուռը կոտրողներից չեմ, բայց մասնակցել եմ ակ­ցիային: Դուռը չեմ կոտրել: Նման բան չկա»: 

Իսկ թե իր որ արժանիքների համար է արժանացել մարզպետի պաշտոնին, Սարգսյանը չի մեկնաբանել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել վարչապետին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ