18 09 2024

Բաքվից գաղթելուց հետո ես ինձ բռնատեղահանված չէի զգում, ես համարում էի ինձ հայրենադարձ․ Յուրի Ավանեսյան



Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Սոցապ․ նախարարության շենքի մոտ։ Շուշիի բնակիչ Յուրի Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակնկալում են հանդիպում՝ նախարարի հետ՝ լուծելու հուզող կարևոր հարցեր։

«ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ յուրաքանչյուր անդամին տրվում էր 40+10 բնակարանային աջակցություն։ Մայիս ամսվանից մի ստվար զանգված զրկվել են այդ ծրագրից։ Մինչև հուլիս ամիսը դիմել են սոցապ․ նախարարության տարբեր ստորաբաժանումներ, որտեղից պարզաբանել են, թե իբրև ծրագրի խափանում է, այդպես լինում է։ Հուլիսի 12-ին բոլորին պարզաբանել են, որ նրանք հանդիսանում են 10,000,000-ի ծրագրի շահառու, ուստի՝ զրկված են աջակցությունից, ինչն աբսուրդի ժանրից է»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ ցուցակում հիմնականում ընդգրկված են մի քանի անգամ տեղահանված քաղաքացիներ՝ Բաքվից, Ֆիզուլիից և այլն, թե ինչ սկզբունքով են ընտրել՝ չգիտեն և տեղյակ չէին այդ որոշման մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ