«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը: Հիշեցնենք, որ խոսքը նիստը կայացած-չկայացած համարվելուն է վերաբերում, այսինքն՝ ժողովրդի պարտադրանքով տապալված նիստերը չկայացած համարելուն, ինչը հնարավորություն կտար պատգամավորներին չքվեարկել իշխանության կամքով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կամ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կամ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում: Իսկ եթե ոչ մեկն անի, ոչ մյուսը, ապա օրենքն իրավունքի ուժով կյանքի կկոչվի: Թե որ ճանապարհը կընտրի Արմեն Սարգսյանը, երեկ մեզ չհաջողվեց պարզել, նրա մամուլի պատասխանատուն անհասանելի էր, իսկ պաշտոնական տեղեկատվություն չեղավ: Սակայն, դատելով Արմեն Սարգսյանի վերջին շրջանի պահվածքից, կարելի է պնդել, որ նա կգործի ըստ վարչապետի թելադրանքի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը