20 10 2018

Իսկ ո՞ւր մնաց Ալիևի խոստումը Նիկոլ Փաշինյանին․ «Առավոտ»

Իսկ ո՞ւր մնաց Ալիևի խոստումը Նիկոլ Փաշինյանին․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Ըստ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի՝ այս պահին էլ Ադրբեջանն առաջնագծում ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, և դրանք ընթացիկ աշխատանքներ չեն։

-Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաեւ երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարեւոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, օպերատիվ կապի հաստատումն է եղել։ Այդ պայմանավորվածությունից հետո սահմաններում լարվածության թուլացում գրանցվե՞լ է: Համենայնդեպս, նման արձանագրումներ արվեցին նաեւ Մոսկվայում եւ Բաքվում: 

-Եթե խոսենք հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ապա միգուցե մի քանի օր այդ խախտումների թիվը նվազել է, բայց ես դա ոչ մի դեպքում առաջնագծում լարվածության կամ Ադրբեջանի ակտիվության հետ չէի կապի: Այս պահին էլ Ադրբեջանն առաջնագծում ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, նոր ենթակառուցվածքներ են կառուցում, կահավորման աշխատանքներ տանում: Կրկնում եմ՝ այն, ինչի մասին խոսում եմ, դրանք ընթացիկ աշխատանքներ չեն: 

Տպավորություն ունեմ, որ լարվածության նվազման իմիտացիայի ներքո, եթե ոչ՝ վաղը, ապա մի որոշ ժամանակ հետո այս «դադարը» եւս մեր դեմ է օգտագործվելու: Համոզված եմ, որ ինչպես ԱՊՀ գագաթնաժողովի, այնպես էլ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները Ադրբեջանը չի պահելու, ուղղակի ժամանակ շահելով՝ հետեւողականորեն գնում է դեպի իր գլխավոր նպատակի իրագործում: 

– Թավշյա հեղափոխությունից հետո ակտիվացան խոսակցությունները հնարավոր պատերազմական գործողությունների վերսկսման մասին: Որքանո՞վ են արդիական այդ հնարավորությունները, դրանց դիմագրավելու մեր ռեսուրսն ինչպիսի՞ն է:

– Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը տարբեր փուլերում տարբեր աստիճանի ռիսկեր է պարունակում: Ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանն առաջնագծի տարբեր ուղղություններով զորքերի հսկայական տեղաշարժեր էր սկսել, թիկունքային զորամասերից ռազմական տեխնիկա եւ մարդկային ուժ էր տեղափոխում սահմանագիծ, ինչի վերաբերյալ Արցախի պաշտպանության բանակը մի քանի անգամ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ: Մեծ առումով, այնպես չէ, որ Ադրբեջանի նպատակը՝ իրավիճակը էսկալացիայի տանել, միայն այդ փուլում է դրսեւորվել: Էլ չեմ ասում, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները եւս հուշում են, որ խնդրի ռազմական լուծումը եղել ու մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության օրակարգում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ