19 10 2018

Բարդ տարի է սպասվում․ «Ժողովուրդ»

Բարդ տարի է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում: Բանն այն է, որ Հայաստանը դեռեւս 2013 թվականին 7 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր էր թողարկել, տարեկան տոկոսադրույքն էլ կազմում էր 6.25 տոկոս: Ու այդ պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2020 թվականին: Սակայն սա միակ պարտավորությունը չէ, որ պետք է մարել: 

Բանն այն է, որ 2020 թվականին միայն արտաքին պարտքի սպասարկման գումարը հասնելու է 800-900 մլն դոլարի, եւ 2013թ. թողարկած 700 մլն դոլարից 500 մլն-ի մարումը եւս մտնում է այդ գումարի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պարտատոմսեր թողարկելու որոշումներից մեկը կայացվել է Տիգրան Սարգսյանի, մյուսն էլ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում: Եվ փաստացի նախկինում կայացված որոշումների համար այժմ եւ հետագայում վատ դրության մեջ են հայտնվելու օրվա իշխանությունները: Թե ինչ միջոցներով, դեռ հայտնի չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ