Այն տպավորությունն է, որ իշխանությունները փորձում են վերացնել իրենց ճանապարհի ցանկացած խոչընդոտ, որը կարող է հանրային կարծիք ձևավորել, կամ մոբիլիզացնել քաղաքական շրջանակներ։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Սա խոսում է այն մասին, որ, հավանաբար, մենք կանգնած ենք մեր համար շատ բախտորոշ և ճակատագրական զարգացումների շեմին»,-ասաց Հարությունյանը:
Հարությունյանը կարծում է, որ քաղաքական հետապնդումներով, ձերբակալություններով ուրվագծվում է, որ պետության ճակատագրի առումով նախապատրաստվում են երկարաժամկետ քայլեր և որոշումներ, որոնց հակադրվելու որևէ հնարավոր օջախ պետք է չեզոքացվի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը