19 10 2018

Մարությանը չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի կադրերից․ «Ժողովուրդ»

Մարությանը չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի կադրերից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է իր կողքին պահել Երևանի քաղաքապետարանի «պատմական նմուշ» Կամո Արեյանին: Ասել է թե` Մարությանն առայժմ չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի հնագույն կադրերից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նորընտիր քաղաքապետը որոշել է Արեյանին պահել որպես ինֆորմացիայի աղբյուր: Քանի որ փոխքաղաքապետը երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանում, հետեւաբար տեղյակ է ամեն մանրուքից: 

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահին պաշտոնական նման տեղեկություն չկա: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի կառուցվածքում բացակայում է Կամո Արեյանի կենսագրությունը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ