17 10 2018

Ընտրություն` թեկուզ հին օրենսգրքով. «Ժողովուրդ»

Ընտրություն` թեկուզ հին օրենսգրքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաև ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը, ըստ էության, խիստ ձևական բնույթ է կրում, և փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին: 

Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է ուղարկվել հանձնաժողովին, մինչ այդ պարզապես հայեցակարգն է ուղարկված եղել: Եվ փաստացի այս նախագիծն ուղարկված էլ չէ որևէ կարծիք ունենալու համար, այլ փորձ է արվում ապահովել գործընթացների հերթականությունը: Ու այս իրավիճակում նկատելի է, որ միջազգային կազմակերպությունների հանդեպ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորվում: Եվ փաստացի ՀՀ իշխանություններն այնքան են շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, որ անգամ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել:

Ո՞րն է այս շտապողականության ու միջազգային կազմակերպության հետ հաշվի չնստելու փաստի բացատրությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, թե «Հայաստանում առկա է ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակ, որը պետք է շտապ հանգուցալուծվի»: Բայց այս շտապողականության պայմաններում չի բացառվում, որ եվրոպական կառույցները նաև ոչ լեգիտիմ համարեն սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքները` հենվելով քաղաքական ուժերի բողոքների և իրենց հետ հաշվի չնստելու կարևոր փաստի վրա»։

:Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ