«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ:
Բայց մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ոչ միայն քաղաքապետարանի, այլև վարչական շրջանների աշխատողները մատնվել են պարապուրդի: Սա նկատելի է հատկապես վարչական շրջաններում, որոնց ոչ բոլոր ղեկավարներն են շարունակելու պաշտոնավարել:
Անհայտ են նաև քաղաքապետարանի, թաղապետարանների վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրերը. չի բացառվում, որ առաջիկայում նրանք ևս հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Առիթից օգտվելով՝ նրանք այս ընթացքում անգործ են և գրեթե չեն զբաղվում բնակիչներին հուզող խնդիրներով, անգամ գրեթե չեն հաճախում աշխատանքի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում;
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը