«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝ ասելով, որ հրաժարականը կլինի ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը։
Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իրենք իրականում ոչ թե դաշնակիցներ են, այլև հակառակորդներ, դրա ապացույցը «սևերի» ճամբարում իրենց տեղավորելն էր, ինչպես նաև մի խումբ ազատամարտիկների հավաքն ու Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահ կարգելու մտադրությունները։ Երեկ մենք ողջ օրը փորձեցինք Զեյնալյանից կամ կուսակցության վարչության որևէ անդամից ճշտել այս տեղեկությունը։ Մեր զանգին պատասխանեց միայն Լյովա Եղիազարյանը, ով հրաժարվեց այս թեմայով կարծիք հայտնել՝ ասելով, թե նման բան չկա։ Հարցին՝ իսկ Զեյնալյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունում, նետեց. «Արտակն իմ ընկերն է, ես չեմ ուզում խոսել այդ մասին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը