«Ժամանակ» թերթը գրում է․ «ԱԺ-ում միանգամից երկու նախաձեռնություն է հայտնվել, որով իբրև թե փորձ է արվում պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա հովվապետին: Նախ Միհրան Հակոբյանը, ապա Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը ԱԺ են ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր:
Առաջինով նրանք առաջարկում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս ներառվի պետական հատուկ պահպանությամբ օժտված անձանց ցանկում, իսկ մյուսով արգելել եկեղեցուն պատկանող տարածքներում հանրահավաքների և ցույցերի անցկացումը: Մեր կարծիքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա հովվապետը հասարակության հետ պետք է ապրեն համակեցության և փոխըմբռնման մթնոլորտում և ոչ թե վարչական ու ոստիկանական պաշտպանության ներքո՝ դրանով օտարվելով հասարակությունից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը