«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մամուլում լայնորեն քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի` ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը, որով երկրորդ նախագահը դատարանից պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իրենից` հրապարակայնորեն արտահայտած զրպարտության, պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարությունների համար: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որը վերաբերել է Քոչարյանին:
Կարծում եմ` արտառոց ոչինչ չկա սրանում: Նույն երկրի մի քաղաքացին դատի է տվել մյուսին: Այդպիսի հազարավոր գործեր կան, որոնք աղմկահարույց չեն միայն այն պատճառով, որ կողմերը նույնքան հայտնի չեն, որքան Քոչարյանն ու Փաշինյանը:
Մեզ հետաքրքրում է ուրիշ հարց: Մամուլը, գրելով այս մասին, չգիտես ինչու, ընթերցողին վստահեցնում է, որ Քոչարյանը սխալ է վարվել, իրավունք չուներ դատի տալու Փաշինյանին: Ինչո՞ւ: Եթե քո երկրի դատարանը չի կարողացել փաստել Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքներն ու առաջին ղեկավարների ափեղ-ցփեղ հայտարարությունների «ճշմարտացիությունը», ի՞նչ պետք է աներ Քոչարյանը՝ ձեր կարծիքով: Լավ է արել` դատի է տվել, օրենքի երկիր եք հռչակել, շուրջպար եք մտել` պարեք, ուրեմն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը