25 09 2018

Նախարարն ուզում է իր համար ճանապարհ հարթել դեպի ԵՊՀ. «Ժողովուրդ»

Նախարարն ուզում է իր համար ճանապարհ հարթել դեպի ԵՊՀ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու,  ինքնավար և ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ-ականներով: Մշակույթի ՔՊ-ական նախարար Լիլիթ Մակունցը դառնալու է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահ՝ Հասմիկ Պողոսյանի փոխարեն, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին հնարավոր է փոխարինի առողջապահության ներկայիս դարձյալ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը, և այսպես շարունակ:

Ամենայն հավանականությամբ, նախարարն այսպես է վարվում` գիտակցելով, որ կարող է ինքը կարճ ժամանակ պաշտոնավարել, և ուզում է դրանից հետո դառնալ ԵՊՀ ռեկտոր: Ուստի Հարությունյանը փորձում է կամաց-կամաց իր համար ճանապարհ հարթել դեպի ԵՊՀ: Ցավոք, այս ամենն անում է նախկին իշխանությունների գործելաոճով:

Ավելի մանրամասն կարդացեք օրաթերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ