20 09 2018

Աճել են քաղաքապետի մյուս թեկնածուների՝ պատկառելի ձայներ ստանալու շանսերը․ «168 ժամ»

Աճել են քաղաքապետի մյուս թեկնածուների՝ պատկառելի ձայներ ստանալու շանսերը․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ: Եթե քարոզար­շավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնա­ծուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տա­նելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երևանի քաղաքապետ ընտրվելու և այդ հիմ­քով արտահերթ ընտրությունների կազմակերպման համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու և ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է: 

Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թե­պետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկ­նածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտենցիալ ձայներն արագ նվազում են: Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաև Արտակ Զեյնալյանի և Դաշնակցության թեկնածու Մի­քայել Մանուկյանի պատկառելի ձայներ ստա­նալու շանսերը:

Ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, բայց ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմա­կերպելու համար վա-բանկ գնալու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ