20 09 2018

ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ»

ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու: «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»,- իր այցի հետաձգումը Փաշինյանը պայմանավորել էր Երևանի քաղաքապետի ընտրություններով։

Մեր տեղեկություններով, սակայն, այցի հետաձգման պատճառն այլ է. հայկական կողմը հանդիպում էր խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփից, որը մերժվել է։ Այնուհետև փորձ է արվել հանդիպում ձեռք բերել փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որը ևս մերժվել է։ Վերջին հույսը, որպեսզի «փրկվի» ԱՄՆ այցի դեմքը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման կազմակերպումն է, որի պատասխանը դեռ չի ստացվել։ Ըստ նույն աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, դա էլ կմերժվի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ