18 09 2018

Պաշտոնանկություններ են սպասվում․ «Իրատես»

Պաշտոնանկություններ են սպասվում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին: Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Պաշտոնանկու­թյունները պատճառաբանվում են թույլ տված լուրջ սխալներով, որոնք էլ առիթ են դարձել Փաշինյանի կառավարությունից հանրային մեծ հիասթափության: 

Մեր տե­ղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը «նշանակվելու» է ԵՊՀ-ի ռեկտոր, ԿԳ նա­խարարի պաշտոնն զբաղեցնելու է վերջի­նիս տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը վերջերս լուրջ «ձեռնամարտի» էր բռն­վել Ցեղասպանության թանգարանի նախ­կին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Հարց­մանն ի պատասխան, թե ասում էին Դուք եք դառնալու ԵՊՀ ռեկտոր, հիմա Դուք դառ­նում եք նախարար, Արայիկ Հարությունյա­նը՝ ԵՊՀ ռեկտոր, փոխնախարար Հովհան­նես Հովաննիսյանն ասաց. «Չկա նման բան և չի կարող լինել»: Տեսնենք»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ