11 09 2018

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը դատի է տվել Էթիկայի հանձնաժողովին․ «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը դատի է տվել Էթիկայի հանձնաժողովին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետական պահպանության ծառայու­թյան պետի նախկին առաջին տեղա­կալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս ՀՀ վարչական դատարան է դիմել սեպտեմբերի 5-ին և պահանջում է անվավեր ճանաչել էթիկայի հանձնա­ժողովի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումն ու օգոստոսի 13-ի գրություն­ները: Ասել է թե Սերժ Սարգսյանի նախ­կին թիկնազորի պետը էթիկայի հանձ­նաժողովի գործողությունների և կայացրած որոշումների հետ համամիտ չէ և դիմել է դատարան: Այս գործը քննե­լու է դատավոր Գևորգ Սոսյանը:

Հիշ­եցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձեր­բակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու մեղադրանքով: Ավելի ուշ գրավի դիմաց նրան ազատ արձա­կեցին: Այդ գործով մեղադրանք է առա­ջադրվել նաև Ղազարյանի տիկնոջը՝ Ռ. Բեգլարյանին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ