04 09 2018

Փորձել են Աղաբեկյանի անունը կապել Մանվել Գրիգորյանի գործի հետ․ «Ժողովուրդ»

Փորձել են Աղաբեկյանի անունը կապել Մանվել Գրիգորյանի գործի հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 1-ին՝ Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսել է կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սկզբում իրավապահները փորձել են Արթուր Աղաբեկյանի անունը կապել գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա դեմ հարուցված քրեական գործի հետ, «տուշոնկաներ հայտնաբերելու» նպատակով խուզարկություն է իրականացվել անգամ Աղաբեկյանին պատկանող ընկերություններում: Ու սա այն դեպքում, երբ Աղաբեկյանն ու Գրիգորյանը 2015 թ. Ի վեր միմյանց հետ չեն շփվում:

Ավելին, Աղաբեկյանի տանը որևէ «տուշոնկա-զգուշչոնկա» չհայտնաբերելուց հետո որոշվել է ամեն դեպքում նրա դեմ մի բան գտնել: Ու հիշել են Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանին, որը տարիներ շարունակ սևեռված հայտարարություններ է արել «Մարտիկ» հիմնադրամում իր կարծիքով տեղի ունեցած չարաշահումների մասին, և, ըստ էության, պատրաստ է ցանկացած պահի իրավապահներին անհրաժեշտ ցուցմունքներ տալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ