«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը:
Մեր տեղեկություններով՝ 35-ից ավելի դիմում է ստացվել, որոնց շարքում կան ամենահավանական ու անհավանական թեկնածուներ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով: Նաև՝ շարքային քաղաքացիներ, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ:
Հիմնադրամից հրաժարվեցին բացահայտել դիմումատուների ինքնությունը՝ նշելով, որ այդ ամենը գաղտնի է: Հիմնադրամի նախագահին կընտրեն սեպտեմբերի 10-ին՝ մրցութային հանձնաժողովի կողմից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը