28 08 2018

«Վերևներից» հետևում են կառավարության աշխատակիցների «լայքերին»․ «Հրապարակ»

«Վերևներից» հետևում են կառավարության աշխատակիցների «լայքերին»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ նոր կառավարությունը ևս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից և աչքը չորս արած՝ հետևում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում:

Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին և հասկացրել, որ «վերևներերից» հետևում են ֆեյսբուքում իր վարքին: Ենթական, պարզվում է, հանդգնել է «լայքել» նոր կառավարության քննադատող գրառումները և ինքն էլ մի նման գրառում է կատարել: Փոխնախարարը նրան տեղեկացրել է, որ ափսոս է, լավ կադր է, կարող է անգամ առաջ գնալ՝ որպես պրոֆեսիոնալ, ուստի չի ուզում, որ «մի լայքի պատճառով» զրկվի աշխատանքից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ