22 08 2018

Արտակ Զեյնալյանը՝ դատավորների գործունեության մասին. «Ժողովուրդ»

Արտակ Զեյնալյանը՝ դատավորների գործունեության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատավորներին ուղղված կոչը «խելքները գլուխները հավաքելու» մասին, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են սա ներկայացնել որպես ճնշում, որպես ոտնձգություն դատական համակարգի նկատմամբ: 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինքն ինչ է պատրաստվում անել: «Դատավորներին խորհուրդ կտամ գործել օրենքի հիման վրա, արդարության սկզբունքով, խղճով և ներքին համոզմամբ` հաշվի առնելով սահմանադրական սկզբունքները և իրավունքի գերակայությունը»,- ասաց երկրի արդարադատության դե ֆակտո թիվ մեկ պատասխանատուն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ