22 08 2018

Վաչագան Ղազարյանի մեղադրյալ կինը քննիչների ճնշումից արտասվել է․ «Հրապարակ»

Վաչագան Ղազարյանի մեղադրյալ կինը քննիչների ճնշումից արտասվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ «հայտարարագրման տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման» մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք․ «Յանս» ռեստորանից հայտնաբերվել էին 1 մլն 100 հազար դոլար, 230 հազար եվրո, 36 մլն դրամ։

Օրեր առաջ Ռ․ Բեգլարյանը հրավիրվել է հարցաքննության, հարցրել են, թե ովքեր են այցելել «Յանս», նախագահականից զանգահարե՞լ են, վճարումն ինչպե՞ս է կատարվել և այլն։ Տիկինը շատ բան չի իմացել և քննիչների ճնշումներից հուզվել է ու արտասվել։ Բացատրությունը գրելուց հետո էլ մանկավարժ տիկինը խնդրել է թույլ տալ, որ մաքրագրի գրածը՝ ջնջումներով չլինի տեքստը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ